Search This Blog

Sunday, February 21, 2010

Exploring Արմավիր


Հունվարի վերջին օրը որոշեցինք նվիրել Արմավիրի մարզին:
Առաջին հերթին հասանք Արգիշտիխինիլիի ավերակներին, տեսանք հնագետ Հարություն Մարտիրոսյանի հուշաքարը, տեսանք նաև, որ ուրարտական քաղաքի ավերակներն օգտագործվում էին մեր զինվորականների կողմից որպես զորավարժությունների վայր, կարծես էլ բլուր չկար…ամոթ:
Հետո ուղևեորվեցինք Արմավիր բլուր, նայեցինք նոր բացված ուրարտական տաճարը, փորձեցինք գտնել հին հունարեն արձանագրությունը բլրի լանջին, բայց ապարդյուն: Իսկ բլրի ամբողջ շրջանով եզդիական գերեզմանոցներ էին, որոնք կամաց-կամաց եկել գրավել էին բլրի ստորոտն ու շարունակում էին բարձրանալ…
Հետ դարձին մտանք Սարդարապատի թանգարան, որտեղ նոր ցուցադրություն էր բացվել Ապարանի, Ղարաքիլիսայի և իհարկե Սարդարապատի հերոսամարտերին նվիրված: Ըստ թանգարանի` մեր առաջին հանրապետությունը ստեղծվել է 1919թ-ին J Իհարկե հարուստ նյութ կար տարբեր հնավայրերից, սակայն ամենահարուստը Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած թանգարանի շենքն էր…
Մտանք նաև Մեծամոր, տեսանք աստղադիտարանը, ճահիճները, մտանք թանգարան, իջանք նաև «ոսկե ֆոնդ» ու տեսանք հանրահայտ ոսկե գորտը...

2 comments:

  1. «Ոսկե գո՞րտ»... Մի քիչ ավելի մանրամասն սրա մասին կգրեի՞ք­: Շնորհակալ եմ:

    ReplyDelete
  2. շատ փոքր ոսկե գորտ ա` խոշորացույցով նայվող :-)

    ReplyDelete